Մենք գնացել էինք Ռուսական արվեստի թանգարան։ Այնտեղ բոլորս խոսում էինք ռուսերեն լեզվով։ Մենք երկրորդ անգամ էինք այնտեղ։ Առաջին անգամ հայերենով էինք խոսում և մայրիկներին բացիկ էինք պատրաստում։ Այս անգամ նկարների պատմությանն էինք ծանոթանում։ Իսկ ամենավերջում ուրախ և հետաքրքիր խաղ խաղացինք։
Archive | Մարտի 2025
Ձոն մայրիկիս

Մայրի՛կ, ուզում եմ, որ քո դեմքից ժպիտդ չպակասի, միշտ ուրախ լինես և չտխրես։ Ես քեզ աշխարհի չափ սիրում եմ, դու աշխարհի ամենալավ մայրիկն ես։ Դու ամենաբարին ես, ամենահանգիստ մարդն ես, ամենասիրունն ես։
Գարուն բերող ծիծեռնակը

ժուկով ժամանակով մի ծիծեռ կար։ Այդ ծիծեռնակը շատ էր սիրում գարնանային եղանակ։ Երբ ձմեռը գալիս էր, ծիծեռնակը չվում էր տաք -տաք երկրներ։ Մի օր նա գալիս է Հայաստան, որ գարուն բերի։ Մի տղա և աղջիկ նրան ասում են․
-Բարով եկար, գարուն։